Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6760 նոր դեպք

14:00, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6760 նոր դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 760 դեպք է հաստատվել, մահացել է 147 մարդ (նախօրեին՝ 216) վարակվածների թիվը հասնում է 661 165-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է РБК-ն։
     Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 612 (ընդհանուր՝ 222․8 հազար), Մերձմոսկվայում` 317 (ընդհանուր՝ 58.1 հազար), Սանկտ Պետերբուրգում՝ 258 (ընդհանուր՝ 24․7 հազար), Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 266 (ընդհանուր՝ 9․4 հազար), Իրկուտսկի շրջանում՝ 243 (ընդհանուր՝ 7․7 հազար), Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 234 (ընդհանուր՝ 17․9 հազար), Սվերդլովսկի շրջանում՝ 224 (ընդհանուր՝ 13.2 հազար): ՌԴ-ում նախօրեին ապաքինվել է 9 683 մարդ, ընդհանուր՝ 428.9 հազար, մահացել է 9 683 հիվանդ։

4169 | 0
Facebook