Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ». Արցախի նախագահ

13:15, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
«2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ». Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր ներկայացրել է Արցախի նախագահի 2020-2025թթ ծրագրի դրույթները: «Ամեն օր պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը․1-2 տարի հետո մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրելու այդ ուղղությամբ: Այն, ինչ վերջին 2-3 տարիների ընթացքում տեսել ենք բանակի մարտունակության, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումով, շարունակվելու է: Ամեն ինչ պայմանավորված է տնտեսական աճով ու ցուցանիշներով:

Ժամանակին, կարծեմ, 2011-2012 թվականներին ես հայտարարել եմ, որ տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոսը: Այդպես էլ նախատեսել ենք առաջիկա 5 տարիների համար: Ուզում եմ վստահեցնել, որ դա գերակատարվելու է: Արդեն 2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ: Ծրագրում նշել եմ տարեկան 5 հազար աշխատատեղ, բայց շատ ավելին է լինելու: Մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման ոլորտներում»,- ասել է նախագահը:

Մանրամասները` տեսանյութում:

2816 | 0
Facebook