Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

14:10, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

Հուլիսի 2-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 10 357 662 է, մահացել է 508 055 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 10 695 608 մարդ, մահացել է 516 255 հիվանդ, ապաքինվել՝ 6 033 527-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 2 686 582 (մահացել է 128 062 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 448 753 վարակակիր (մահացել է 60 632 մարդ), Ռուսաստանը՝ 653 479 վարակակիր (մահացել է 9 521 մարդ), Հնդկաստան՝ 604 641 (մահացել է 17 834 մարդ), Մեծ Բրիտանիա` 314 992 վարակակիր (մահացել է 43 991 մարդ), Պերու՝ 288 477 վարակակիր (մահացել է 9 860 մարդ), Չիլի՝ 282 043 (մահացել է 5 753 մարդ) և Իսպանիա՝ 249 659 վարակակիր (մահացել է 28 364 մարդ):

4400 | 0
Facebook