Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

Երիտասարդը փորձել է ցած նետվել տանիքից

22:00, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
Երիտասարդը փորձել է ցած նետվել տանիքից

Հուլիսի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Պ․ Սևակի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի տանիքից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
     Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կանխվել է Արթուր Ն․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին։

| | |
3176 | 0
Facebook
COMMENT.am