Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանն իր հետևում է թողել խավարի թունելը՝ խլուրդ կառավարիչներով». Լևոն Շիրինյան

05:05, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
«Հայաստանն իր հետևում է թողել խավարի թունելը՝ խլուրդ կառավարիչներով». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակից, տեսնում ես, թե ինչպես են փորձում ամբողջովին բովանդակազրկել քո հեղափոխությունը ռոբերտասերժական խրթին օրենսդրությամբ և օրապակաս սահմանադրականությամբ:

Տեսնում ես, թե ինչպես են իրենց հայտնի կենդանու տեղը դնելով շարունակում չտեսնել հայ հեղափոխության համազգային փաստը. հիմա էլ նախագահի լարած «սահմանադրական» թակարդը: Մինչդեռ հեղափոխության արդյունքով ձևավորված իշխանությունը պարտավոր է, շարժվելով գողապետական գարշահոտ «իրավակարգի» վրայով, շտապ շրջադարձ կատարելով, ձեռնամուխ լինել երկրի վերափոխության խորքային գործընթացներին ու ծովահրեշի վերջնական կազմաքանդմանը:

Հայաստանն իր հետևում է թողել խավարի թունելը` խլուրդ կառավարիչներով»:

6896 | 0
Facebook