Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ». ԿԳՄՍ նախարար

19:05, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
«Ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ». ԿԳՄՍ նախարար

ՀՀ-ում 47 քննական կենտրոններում հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին, 8-ին տեղի կունենան միասնական քննություններ, այս մասին պարետատան նիստից հետո տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա խնդրանքով դիմեց դիմորդների բոլոր ուղեկցողներին, որ զերծ մնան քննական կենտրոնի մոտ կուտակումներից, դիմորդներին չուղեկցեն քննության: «Վստահ եմ, որ ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ»,- կարծիք հայտնեց նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ գործելու է 47 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, ամենահագեցած օրը լինելու է հուլիսի 6-ը, քանի որ ամենաշատ դիմորդները քննություն են հանձնելու այդ օրը։

3647 | 0
Facebook