Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՍԴ թնջուկի լուծումը շառաչուն ապտակ է ռևանշիստներին». Լյովա Եղիազարյան

17:15, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
«ՍԴ թնջուկի լուծումը շառաչուն ապտակ է ռևանշիստներին». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի թնջուկի լուծումը շառաչուն ապտակ է ռևանշիստներին: Այն կարելի է համեմատել 2018 թվականի հոկտեմբերի 2-ի հեղաշրջման փորձը կանխելու հետ:
     Իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական կույտերի ներկայացուցիչները խորը դեպրեսիայի մեջ են: Նրանց վայնասունը դադարել է, կատարում են միայն նյարդային անհավասարակշիռ, հուսահատ քայլեր: Այդ են վկայում 26 ստորագրությամբ ՍԴ դիմելու ԲՀԿ-ի, երեք կուսակցությունների կողմից գլխավոր դատախազություն դիմելու քայլերը:
     Հասկանում են, որ տանուլ են տվել: Նրանք գիտեն, որ դա հասկացել են նաև իրենց շարքային անդամները, համակիրները, աջակիցները: Իսկ դա իրենց համար ողբերգություն է»:

4644 | 0
Facebook