Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների գները կբարձրանան

17:25, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
#Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների գները կբարձրանան

Android օպերացիոն համակարգով աշխատող ֆլագմանային սմարթֆոնների արժեքը կթանկանա, որը կապված է Qualcomm պրոցեսորների բարձր գնի հետ, հայտնում է Digit պարբերականը: Ըստ Հարավային Կորեայից ստացված տեղեկությունների, որոնք հրապարակվել են թեմատիկ ֆորումներից մեկում, նոր սերնդի Snapdragon 875 պրոցեսորն արժենալու է գրեթե 250 դոլար: Ընդ որում, Snapdragon 865 չիպի արժեքը, որն օգտագործվում է Android օպերացիոն համակարգով աշխատող շատ ֆլագմանային սմարթֆոններում, կազմում է մոտ 150-160 դոլար: Սա կազդի սմարթֆոնների արտադրության գնի բարձրացման վրա և կհանգեցնի շուկայում ավելի բարձր գների:

Ըստ պարբերականի՝ սպառողը վերջնական թանկացումը կզգա 2021-ին, երբ Snapdragon 875-ի կիրառմամբ մեծ քանակությամբ սմարթֆոններ կմտնեն շուկա:
     Digit-ի հեղինակները պրոցեսորների գների բարձրացումը բացատրում են նաև այն փաստով, որ բացի չիպերից, սմարթֆոններ արտադրողները ստիպված կլինեն ձեռք բերել լրացուցիչ մասեր և միկրոսխեմաներ։ Չիպերի բարձր գինը կարող է պայմանավորված լինել նաև շուկայի այս հատվածում Qualcomm-ի գերիշխող դիրքով:

9842 | 0
Facebook