Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ լեհական #PGNiG-ին կվճարի 1․5 մլրդ դոլար

20:00, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
«Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ լեհական #PGNiG-ին կվճարի 1․5 մլրդ դոլար

«Գազպրոմ Էքսպորտ»-ը, համաձայն Ստոկհոլմի արբիտրաժի որոշման, լեհական PGNiG ընկերությանը փոխանցել է «Յամալ-Եվրոպա» գազատարով առաքվող գազի գումարը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ռուսական ընկերությանը։
     Վճարման ենթակա գումարը կազմել է 1,5 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, «Գազպրոմ» ՓԲԸ-ն և «Գազպրոմ Էքսպորտ»-ը շարունակում են սահմանված կարգով բողոքարկել արբիտրաժային տրիբունալի այս որոշումը:
     Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը վճիռը կայացրել է 2020 թվականի մարտի 30-ին: Գազամատակարարման պայմանագիրը երկու ընկերությունների միջև կնքվել է 1996 թվականին և նախատեսվում է ուժի մեջ մնալ մինչև 2022 թվականը՝ երկարաձգման հնարավորությամբ: 2012-ին «Գազպրոմը» և PGNiG-ը ստորագրել են լրացուցիչ պայմանագիր, ըստ որի, ռուսական գազը պետք է մատակարարվեր զեղչով։ PGNiG-ն այնուհետև նշել է, որ ռուսական գազի գինը կնվազի ավելի քան 10%-ով:

5683 | 0
Facebook