Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Դատարանը պարտավոր չէ ձեր վարքագիծը տասնյակ նիստեր յոլա տանել»․ դատավորը՝ Բիլյանին

14:55, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
«Դատարանը պարտավոր չէ ձեր վարքագիծը տասնյակ նիստեր յոլա տանել»․ դատավորը՝ Բիլյանին

«Սասնա ծռեր» գործով այսօրվա դատական նիստին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի նկատմամբ: Վերջինը 5 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից: Դատավորը հայտարարեց, որ դատարանը պարտավոր չէ Բիլյանի վարքագիծը տասնյակ նիստեր «յոլա» տանել։ Արմեն Բիլյանի պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալին ևս մեկ հնարավորություն տալ վերադառնալու դահլիճ՝ նշելով, որ նա կդրսևորի պատշաճ վարքագիծ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, Բիլյանը վերադարձավ դահլիճ։

«Դատարանը պարտավոր չէ ձեր վարքագիծը տասնյակ նիստեր յոլա տանել»․ դատավորը՝ Բիլյանին
| | |
2203 | 0
Facebook