Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում

14:25, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում

Երեկ հայտնել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ «Պարոն Ծառուկյանն իրեն լավ է զգում։ Մի փոքր ջերմում է։ Նա իրեն պատկանող սեփականություններից մեկում շարունակում է մեկուսացած մնալ, միայն թե գնում է «Էրեբունի» ԲԿ` կաթիլային ստանալու։ Սակայն Ծառուկյանը հոսպիտալացված չէ, և կաթիլայինը ստանալուց հետո տուն է վերադառնում»,- այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Ծառուկյանը սոցկայքի իր էջում երեկ գրել էր․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը ևս վարակվել է կորոնավիրուսով։

12157 | 0
Facebook