Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Սաղս էլ գիտենք, որ Բիլյանը սպանության հետ կապ չունի»․ Գառնիկ Հովակիմյան

14:45, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
«Սաղս էլ գիտենք, որ Բիլյանը սպանության հետ կապ չունի»․ Գառնիկ Հովակիմյան

«Սասնա ծռերի» գործով այսօր՝ հուլիսի 1-ի նիստին հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գառնիկ Հովակիմյանը: Հարցին՝ գնդի տարածքում որտե՞ղ եք տեսել ամբաստանյալ Արմեն Բիլյանին, ասաց, որ չի հիշում: Մյուս հարցին՝ նրա ձեռքին զենք տեսե՞լ եք, պատասխանեց՝ չի տեսել: Գագիկ Մկրտչյանին վիրավոր տեսե՞լ է, բացասական պատասխան տվեց:

Պաշտպան Տիգրան Եգորյանը նրան հարցեր էր տալիս, թե գնդի տարածքում ո՞ւմ է տեսել և ի՞նչ վիճակում: Արդյոք վնասվածք ստացած ոստիկան տեսե՞լ է հարցին՝ պատասխանեց․ «Ոստիկանը լավ էր քայլում, քայլելուց էլ եմ տեսել, վազելուց էլ, կանգնած էլ, վնասվածք չեմ տեսել»:

Անդրադառնալով կրակոցներին՝ Գառնիկ Հովակիմյանն ասաց. «Ես շա՞տ գիտեմ, լիքը կրակոցներ էին, ժողովուրդը դրսից սաղ էլ տեսել են, ինչ էլ եղել է, սաղ էլ գիտեն: Մենք գիտենք»:

Արմեն Բիլյանը հարցրեց. «Ես կապ ունե՞մ ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ»: Ի պատասխան Գառնիկ Հովակիմյանն ասաց. «Չունես, սաղս էլ գիտենք, ցավդ տանեմ»:

«Սաղս էլ գիտենք, որ Բիլյանը սպանության հետ կապ չունի»․ Գառնիկ Հովակիմյան

| | |
1469 | 0
Facebook
COMMENT.am