Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

12:15, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

Հուլիսի 1-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը 10 185 374 է, մահացել է 503 862 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 10 450 628 մարդ, մահացել է 510 632 հիվանդ, ապաքինվել՝ 5 801 646-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 2 634 432 (մահացել է 127 410 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 402 041 վարակակիր (մահացել է 59 594 մարդ), Ռուսաստանը՝ 646 929 վարակակիր (մահացել է 9 306 մարդ), Հնդկաստան՝ 566 840 (մահացել է 16 893 մարդ), Մեծ Բրիտանիա` 314 160 վարակակիր (մահացել է 43 815 մարդ), Պերու՝ 285 213 վարակակիր (մահացել է 9 677 մարդ), Չիլի՝ 279 393 (մահացել է 5 688 մարդ) և Իսպանիա՝ 249 271 վարակակիր (մահացել է 28 355 մարդ):

4738 | 0
Facebook