Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.

Համացանց

Վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշիում

11:10, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
Վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշիում

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Առողջացել է 14 քաղաքացի:
     Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

| | |
1616 | 0
Facebook
COMMENT.am