Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է». Հենրիխ Մխիթարյան

10:10, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
«Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է». Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը՝ մինչև այս մրցաշրջանի ավարտը։
     Այս կապակցությամբ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է... Ես շատ ուրախ եմ, քանի որ, վերջապես, մենք կարողացանք համաձայնության գալ, որպեսզի ես մնամ թիմում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև ժամանակավոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ: Ուրախ եմ մնալ թիմի կազմում, քանի որ դեռ շատ բան ունեմ այստեղ անելու: Անհամբերությամբ սպասում եմ դրան, անհամբերությամբ սպասում եմ սեզոնի վերսկսմանը՝ այն բարձր նոտայով ավարտելու համար, այնուհետև պետք է կենտրոնանամ հաջորդի վրա»,- գրել է Մխիթարյանը:

13211 | 0
Facebook