Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Համացանց

«Մասնավոր զինված խմբի կողմից վախի մթնոլորտ սերմանելու փաստը վտանգավոր է տվյալ խմբի և պետության համար». Վահե Գևորգյան

09:20, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
«Մասնավոր զինված խմբի կողմից վախի մթնոլորտ սերմանելու փաստը վտանգավոր է տվյալ խմբի և պետության համար». Վահե Գևորգյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Ամուլսարում երեք հատ շան ձագ են սատկացրել, երբ ոստիկաններն ու մասնավոր զինված խումբը տարածք էր մուտք գործում։ Թե ով ու ոնց ա դա արել, պիտի պարզվի, ճիշտ նույն տրամադրվածությամբ ու ջանասիրությամբ, եթե շան ձագերի փոխարեն լինեին մարդիկ։ Բացի այն, որ շուն սպանելը օրենքով քրեականացված է արդեն, շատ կարևոր է նաև պարզել, թե ինչ տիպի անասունների հետ մենք գործ ունենք։ Ինչ վերաբերում է պետության մեջ մասնավոր զինված խմբի կողմից հանրության դեմ ուժի ցուցադրության ու վախի մթնոլորտ սերմանելու փաստը՝ շատ վտանգավոր կարող է լինել առաջինը հենց տվյալ խմբի համար, իսկ հետո նաև պետության։ Ոնց ասում էր դասականը՝ (մի քիչ վերափոխված) «ու՛ժը փողի կամ զենքի մեջ չէ այլ՝ ճշմարտության»»:

| | |
3764 | 0
Facebook