Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Համացանց

«Եթե էս հարցը լուծելու պլոճիկ ու ինքնասիրություն չունեք, պատրաստ եղեք». Միքայել Նահապետյան

20:10, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«Եթե էս հարցը լուծելու պլոճիկ ու ինքնասիրություն չունեք, պատրաստ եղեք». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուս զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության գործով արդեն 10 ամիս է դատական նիստեր տեղի չեն ունենում, որովհետև բազայի հրամանատարը թույլ չի տալիս զինծառայողին դատարան տանել։

2018-ին, երբ ասում էինք՝ էական է, թե որտեղ կպահվի կալանավորը, վարչապետն ու գլխավոր դատախազը պնդում էին, որ որտեղ էլ պահվի՝ արդարադատությունն իրականանալու է։

Ուզում եմ ասել, որ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում ու եթե էս հարցը լուծելու պլոճիկ ու ինքնասիրություն չունեք, պատրաստ եղեք, որ շատ կոնկրետ մարդիկ են դատվելու դատարանի՝ զինծառայողին կալանավորելու որոշումը դիտավորությամբ չկատարելու համար։

Ես «դատվելու եք» միտքն աջ ու ձախ շռայլող կոնտինգենտից չեմ՝ վստահ եղեք, որ շատ կոնկրետ մարդիկ առաջին իսկ հնարավորության դեպքում այս գործով ներգրավվելու են որպես մեղադրյալ։

Լուծե՛ք էդ հարցը»։

| | |
4923 | 0
Facebook