Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համաձայնություն ձեռք բերվեց՝ Արցախի ժողովրդի անունից բժշկական պարագաներ ուղարկել ԱՄՆ». Դավիթ Մելքումյան

17:45, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«Համաձայնություն ձեռք բերվեց՝ Արցախի ժողովրդի անունից բժշկական պարագաներ ուղարկել ԱՄՆ». Դավիթ Մելքումյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Քալիֆորնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Օգնությունն, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։
     Գաղափարի համար շնորհակալություն եմ հայտնում քաղաքագետ Սուրեն Սարգսյանին»:

4439 | 0
Facebook