Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո Լիբանանում վերսկսվել են ցույցերը

15:50, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո Լիբանանում վերսկսվել են ցույցերը

Լիբանանում մեկօրյա ցույց է անցկացվել՝ ընդդեմ Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շիի հայտարարության, որը որակվել էր որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդել է Al Mayadeen-ը: Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Դորոթի Շին տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ շիական «Հեզբոլլահը», որի մարտիկները հանդես են գալիս սիրիական բանակի կողմից, հանդիսանում է Լիբանանի տնտեսական ծանր ճգնաժամի հիմնական մեղավորը: Շին պնդել էր, որ Լիբանանը կորցրել է միլիարդավոր դոլարներ, քանի որ «Հըզբոլլահ»-ն ազդել է երկրի քաղաքականության վրա և դարձել է «պետություն՝ պետության կազմում»:
     Հարյուրավոր լիբանանցիներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ ի նշան դժգոհության: Բողոքի ցույցեր են անցկացվել Բեյրութում, որին միջամտել է նաև բանակային ստորաբաժանումները։ Շաթիլա թաղամասում ցուցարարներից մեկը ստացել է հրազենային վիրավորում։
     Նշվում է նաև, որ Լիբանանի ֆինանսների նախարար Ալան Բիֆանին այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին։

ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո Լիբանանում վերսկսվել են ցույցերը
5451 | 0
Facebook