Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.

Համացանց

«Երբ կորոշեք խոսել սահմանադրական կարգի տապալումից, հիշեք այս ցուցակը»․ Արուսյակ Ջուլհակյան

14:15, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«Երբ կորոշեք խոսել սահմանադրական կարգի տապալումից, հիշեք այս ցուցակը»․ Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ կորոշեք խոսել սահմանադրական կարգի տապալումից, հարգելի սիրելիներ և սիրելի հարգելիներ, հիշեք այս ցուցակը։ Այս ցուցակը և 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ձեր դիրքորոշումը, որով նախ հավանության արժանացրեցիք ներկայումս ամբաստանյալ, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանի՝ Արտակարգ դրություն հայտարարելու մասին մեղմ ասած վիճելի հրամանագիրը, և ապա քվեարկեցիք Ազգային ժողովի անունից մի խայտառակ հայտարարության օգտին, որը դատապարտում էր «Մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից», ինչպես նաև «անհրաժեշտ եւ իրավաչափ» էր համարում արտակարգ դրության հայտարարումը։ Եվ ուրեմն, ով խոսա սահմանադրական կարգի տապալումից, դուք խոսեք տանձից ու խնձորից։
     Մի բան լավ է։ Վերջապես հասկացել եք, որ այսուհետ օրենքի առաջ բոլորն են հավասար, ու որ բոլորն են պատասխան տալու իրենց ԲՈԼՈՐ արածների համար։
     Իսկ պատասխան տալու ժամանակը նոր չէ, որ գալու է։ Այն արդեն եկել է, դիմավորե՛ք»։

| | |
8715 | 3
Facebook
COMMENT.am