Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատը ցանկանում է Փենթագոնի բյուջեի հաշվին Թուրքիայից ձեռք բերել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը

19:25, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
ԱՄՆ Սենատը ցանկանում է Փենթագոնի բյուջեի հաշվին Թուրքիայից ձեռք բերել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը

Հանրապետական սենատոր Ջոն Թյունը առաջարկել է Թուրքիայից ձեռք բերել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Կոնգրեսի կայքում հայտնված՝ 2021 թվականի ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին օրենքի նախագծում փոփոխություն կատարելու տեքստին (NDAA)։

Փաստաթղթում չի նշվում՝ Անկարան ցանկություն և իրավունք ունի վաճառել ՀՕՊ համակարգերն՝ առանց Մոսկվայի թույլտվության:

Իր հերթին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը առաջարկել է փոփոխություն, որը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ՝ համաձայն CAATSA- ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակառակվելու մասին» օրենքին): Մոսկվան և Անկարան Ս-400 համակարգերի ձեռք բերման պայմանագիրը կնքել են 2017 թվականին։ ԱՄՆ-ը դեմ էր գործարքին և սպառնում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական զենք ձեռք բերելու համար: Նշենք, որ Ս-400 համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կազմել է 2,5 մլրդ դոլար:

7828 | 0
Facebook