«Այսօր վաղ առավոտյան տեղեկություն ենք ստացել, որ մեքենաներ են մուտք գործել Ամուլսարի երկրորդ պոստից․ լուսաբացին «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը մեծ թվով մարդկանցով, զենքերով մուտք են գործել Ամուլսարի տարածք»,- ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Ջերմուկի բնակիչ, քաղակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:
Նրա խոսքով՝ «Սեքյուրիթի»-ն եկել է փոխարինելու «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակիցներին, քանի որ «Լիդիանը» պայմանագիր է կնքել նրանց հետ:
«Սա կա՛մ անհեռատես քայլ է, կա՛մ դիտավորություն, քանի որ պետք է հաշվի առնեին, որ Ամուլսարում ցանկացած շարժ առաջացնելու է կուտակում, որը կարող է ունենալ իր հետևանքները»,- ասել է նա:
Տեղում հավաքվել են քաղաքացիներ և ոստիկանության աշխատակիցներ: Վերջինները հայտնել են, որ Ամուլսարում կա գույք, որը պետք է պահպանել:
«Էս մարդիկ («Սեքյուրիթի» պահնորդական ծառայության աշխատակիցները), որևէ քաղաքական հետաքրքրություն չունեն, բացի իրենց ֆինանսական հետաքրքրությունները, որը վերաբերում է պահնորդական ծառայությունը կատարելուն»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ի տարբերություն «Պանտերա»-ի՝ նոր աշխատակիցները հանգստյան ժամանակ չեն մնա հյուրանոցներում, Ամուլսարի տարածքում նրանց պետք է հատկացվեն վագոն-տնակներ, Ամուլսարի պահապանները դեմ են այդ որոշմանը, նրանք պարզաբանում են, որ տարածքում հսկող տեսախցիկներ կան և դա բավական է՝ տարածքը հսկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութերում: