Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՍԴ նախկին անդամներն ու նախագահը հանցավոր համաձայնությունների մեջ են եղել Ռ. Քոչարյանի հետ». Արման Բաբաջանյան

12:05, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«ՍԴ նախկին անդամներն ու նախագահը հանցավոր համաձայնությունների մեջ են եղել Ռ. Քոչարյանի հետ». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթի ժամանակ անդրադարձավ «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ-ից 2 դիմումները հետ վերցնելու հանգամանքին:

«Այդ դեպքը բացահայտեց, թե իրականում ինչ ստվերային ու հանցավոր համաձայնությունների մեջ են եղել ՍԴ նախկին անդամներն ու նախագահը սահմանադարական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ: Վաղ կենսաթոշակի ընձեռած հնարավորությունից հրաժարված անձինք, իրականում, ստվերային գործարքի էին գնացել ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող Ռ. Քոչարյանի հետ, ումից, գուցե, ակնկալում էին ստանալ ավելին, քան՝ օրենքով սահմանված նյութական միջոցները: Այդ դրվագը լավագույնս ցույց է տալիս ՍԴ նախկին կազմի բնույթն ու էությունը: Իսկ դա հանցավոր բնույթ է, բանդային վերածված խմբակը, որը տարիներ շարունակ սահմանադրականության անվան տակ զբաղված է եղել մեր երկրում սահմանդրականությունը բռնաբարելով»,- ասաց Բաբաջանյանը:

| | |
5568 | 1
Facebook
COMMENT.am