Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

14:00, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

Հունիսի 30-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 10 021 401 դեպք, մահացել է 499 913 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 10 302 867 մարդ, մահացել է 505 518 հիվանդ, ապաքինվել՝ 5 669 594-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 2 590 582 (մահացել է 126 141 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 368 195 վարակակիր (մահացել է 58 314 մարդ), Ռուսաստանը՝ 640 246 վարակակիր (մահացել է 9 152 մարդ), Հնդկաստան՝ 566 840 (մահացել է 16 893 մարդ), Մեծ Բրիտանիա` 313 470 վարակակիր (մահացել է 43 165 մարդ), Պերու՝ 282 365 վարակակիր (մահացել է 9 504 մարդ), Չիլի՝ 275 999 (մահացել է 5 575 մարդ) և Իսպանիա՝ 248 970 վարակակիր (մահացել է 28 346 մարդ):

5118 | 0
Facebook