Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանի իշխանությունները արգելափակել են #TikTok-ն ու ևս 58 չինական հավելված

16:30, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
Հնդկաստանի իշխանությունները արգելափակել են #TikTok-ն ու ևս 58 չինական հավելված

Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որոշել է արգելափակել չինական 59 բջջային հավելված: Այս մասին հաղորդել է Տեղեկատվության պետական բյուրոն (Press Information Bureau, PIB):

Արգելափակված ծրագրերի ցանկը գլխավորում է TikTok-ը: Բացի այդ, Հնդկաստանում հնարավոր չի լինի օգտագործել չինական WeChat սոցիալական ցանցը, UC բրազերը, Weibo միկրոբլոգի ծառայությունը և այլ հավելվածներ: Արգելափակվելու է նաև Clash of Kings խաղը։ Նախարարությունը կարծում է, որ այդ հավելվածների աշխատանքը «վնաս է հասցնում Հնդկաստանի ինքնիշխանությանը և ամբողջականությանը», ինչպես նաև սպառնում է պետության և հասարակական կարգի անվտանգությանը:

7816 | 0
Facebook