Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Իմ քայլը» կգնա՞ ռիսկի. քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ «Հրապարակ»

09:05, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«Իմ քայլը» կգնա՞ ռիսկի. քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և խմբագրել թույլ տված սխալները, որպեսզի կյանքի կոչվեն սահմանադրական փոփոխությունները, ՍԴ 3 դատավորի լիազորությունները դադարեցվեն, Հրայր Թովմասյանն էլ դառնա շարքային դատավոր։ Սակայն հարց է՝ իշխող թիմը կկարողանա՞ սահմանադրական օրենքների ընդունման համար պահանջվող 79 ձայնն ապահովել։ Հունիսի 23-ից ԻՔ 6-7 պատգամավոր հայտնել են, որ վարակվել են կորոնավիրուսով՝ Ծովինար Վարդանյան, Արեն Մկրտչյան, Քրիստինե Պողոսյան, Կարեն Համբարձումյան, Հայկ Գեւորգյան, Վիկտոր Ենգիբարյան, Հակոբ Սիմիդյանն էլ չի հերքել իր մասին լուրը։ Նրանց կողքին ԱԺ-ում նստող առնվազն 2-ական պատգամավոր պետք է 14 օր ինքնամեկուսացման մեջ գտնվի։ ԱԺ աշխատակազմի ղեկավարը երեկ «Փաստինֆո»-ին ասել էր, որ ԱԺ-ում կա «5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր եւ մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»։ Եթե վարակակիրները մասնակցեն նիստին, քրեորեն պատժելի արարք գործած կլինեն, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արտահերթին չմասնակցելու որոշում ունեն»։

Մանրամասները՝ թերթի համարում։

6655 | 0
Facebook