Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվել է քաղաքացու դի

20:10, երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.
«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվել է քաղաքացու դի

Հունիսի 29-ին՝ ժամը 16:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն իրականացնում են ստորջրյա որոնողական աշխատանքներ։

| | |
1653 | 0
Facebook