Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում օտարերկրացիների գտնվելու օրինական ժամկետը դարձել է մեկ ամիս

15:45, երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.
Վրաստանում օտարերկրացիների գտնվելու օրինական ժամկետը դարձել է մեկ ամիս

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Վրաստանում գտնվելու օրինական ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվել է, հայտնում է Грузия Online-ը։

Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր մարտի 14-ի դրությամբ օրինական ճանապարհով գտնվել են Վրաստանում և մի շարք պատճառներով մինչ օրս չեն կարողացել մեկնել: Նրանց՝ Վրաստանում օրինական գտնվելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:
     Անձը պարտավոր է ներկայացնել փաստաթուղթ այն մասին, որից ելնելով՝ ստիպված է եղել մնալ Վրաստանի տարածքում: Որոշման մեջ նաև նշվում է, որ այս ընթացքում Վրաստանում գտնվելը չի կարող կեցության իրավունք ստանալու հիմք դառնալ։ Նշվում է նաև, որ հուլիսի 1-ից Վրաստան մուտք գործելու պարզեցված ընթացակարգեր կկիրառվեն օտարերկրյա քաղաքացիների որոշակի խմբերի, օրինակ՝ գործարարների և ուսանողների համար:

5720 | 0
Facebook