ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ հունիսի 22-ին՝ սահմանադրական փոփոխությունների արտահերթ նիստին, իմքայլականներից երկուսի մոտ հաստատված է եղել կորոնավիրուսը, և նրանք մասնակցել են քննարկմանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ես տեղեկություն չունեմ, գիտեմ, որ SOS ռեժիմով բոլոր պատգամավորներին այդ օրը բերման են ենթարկել։ Վստահ չեմ, բայց տեղեկատվություն կա, որ նման բան եղել է, որ վարակակիրները ձեռնոցներով, դիմակով եկել են քվեարկելու։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, համարում եմ անբարո քայլ»։