Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

12:00, երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.
Մակրոնի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

Ֆրանսիայի 4 800 բնակավայրերում հունիսի 28-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (երկրորդ փուլ)։ Ընտրությունների առաջին փուլը կայացել էր երկրում կարանտինային խիստ սահմանափակումների մեկնարկից մեկ օր առաջ՝ մարտի 15-ին։ Համաձայն էքզիթ-փոլի արդյունքների՝ «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության թեկնածուները հաղթել են խոշոր քաղաքներում՝ Լիոնում, Մարսելում, Բորդոյում և Ստրասբուրգում (Ստրասբուրգում հաղթանակ է տարել ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը), Փարիզում Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ Անն Իդալգոն վերընտրվել է՝ ստանալով ձայների ավելի քան 48%-ը։
     Աջ ծայրահեղական կուսակցության՝ «Ազգային միության» (նախկինում՝ «Ազգային ճակատ») անդամ Լուո Ալոն ընտրվել է Իսպանիայի հետ սահմանային քաղաքի՝ Պերպինյայի քաղաքապետ: Կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է տարած «մեծ հաղթանակի» մասին:
     Գավր նավահանգստային քաղաքի քաղաքապետ է վերընտրվել Էդուարդ Ֆիլիպը:
     Իր հերթին, Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Սիբեթ Նդիյային երթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության «հիասթափեցնող արդյունքների» մասին: Մակրոնը՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո, խոսել է իր անհանգստությունների մասին՝ կապված ընտրություններին ռեկորդային ցածր մասնակցության վերաբերյալ: ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների մոտ 40%-ը։

8176 | 0
Facebook