Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Համացանց

Կոտայքի մարզի գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել

10:45, երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.
Կոտայքի մարզի գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել

Հունիսի 28-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի այլ շրջաններում ևս: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Նշված տնտեսվարողների մոտ հիմնականում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

| | |
1738 | 0
Facebook
COMMENT.am