Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրապետական նշանակության հուշարձան է». Գայանե Մելքոմ Մելքոմյան

22:45, կիրակի, 28 հունիսի, 2020 թ.
«Հանրապետական նշանակության հուշարձան է». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի գոհարներից

Կառուցվել է 1876թ., ճարտարապետ(?)-ինժեներ՝ Միխայիլ Ֆոն դեր Նոնե։

Մինչև 1920թ. եղել է Պարսկաստանի հյուպատոսի նստավայրը: Հետագայում մի քանի տարի շենքում գործել է Հայաստանի օգնության կոմիտեն, որը ղեկավարում էր Հովհաննես Թումանյանը։ 1964-ից շենքում գործում է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը (այժմ՝ դաշնություն), որի հիմնադիրներից մեկը և առաջին նախագահը եղել է Մարտիրոս Սարյանը:

Նկարում երևացող ջահը կախվել է 1927-ին, նախագծել է Ալեքսանդր Թամանյանը։

Հանրապետական նշանակության հուշարձան է, պատկանում է Երևան համայնքին»:

5011 | 0
Facebook