Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.

Համացանց

«Ոչ ոք չի հերքել Արծվաշենի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ պնդումները». Կարեն Հեքիմյան

19:35, կիրակի, 28 հունիսի, 2020 թ.
«Ոչ ոք չի հերքել Արծվաշենի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ պնդումները». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ, հիմք ընդունելով մամուլի հրապարակումները, նախկին պաշտոնատար անձանց հանրայնորեն հրապարակված պնդումները և բազմաթիվ քաղաքացիների վկայությունները, փաստում եմ, որ 1992թ. օգոստոսի 8-ին անհասկանալի պայմաններում հանձնվեց (ըստ Տեր-Պետրոսյան Լևոնի՝ փոխանակվեց) ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Նկատեմ, որ տարիների ընթացքում ՀՀ նախկին կամ ներկա պաշտոնյաներից և ոչ ոք չի հերքել Արծվաշենի նպատակաուղղված հանձնման կամ փոխանակման վերաբերյալ պնդումները, դատարաններում չի մուտքագրվել հիշատակած պնդումների հրապարակային հերքում պահանջող որևէ հայցադիմում: Ավելին, կարևորելով խնդիրը, անձամբ պարբերաբար դիմում եմ իրավապահ մարմիններին, պահանջելով, որ նշվածս հրապարակումների և վկայությունների հիմքով քրեական գործ հարուցվի, որի շրջանակներում պարզվի Արծվաշենի անկման/փոխանակման պատճառները և բացահայտվեն հեղինակները: Տարիներ շարունակ, անհասկանալի պատճառաբանությամբ, քրեական գործ չի հարուցվում, ինչն ամրապնդում է Արծվաշենի նպատակաուղղված հանձնման/փոխանակման վարկածը:

Այսպես շարունակել չի կարելի, քանզի խոսքը գնում է Հայրենիքի մի հատվածի մասին: Ի դեպ, Արծվաշենը միայն տարածք չէ: Արծվաշենը դա շուրջ 4000 արծվաշենցիներն են, որոնց, ըստ հրապարակումների և վկայությունների, հանձնել են կամ փոխանակել: Ցանկացած խնդիր լուծվող է: Դրա համար կամք է պետք: Արծվաշենի հիմնախնդրի լուծումը պետք է դիտարկել կամ իրավական, կամ քաղաքական հարթությունում: Իրավական ճանապարհի սկզբնական փուլը` քրեական գործի հարուցումն ու դրա շրջանակներում բացահայտումներն են: Հիմնախնդրի լուծման քաղաքական ճանապարհը Տեր-Պետրոսյան Լևոնի ձեռքում է: Նա պետք է կամք դրսևորի և պատասխան տա (կամ հերքի) Արծվաշենի հանձնման/փոխանակման գործում իր մասնակցության չափաբաժնի համար: Իրավական/քաղաքական ճանապարհի առաջին հատվածն անցնելուց հետո միայն հնարավոր կլինի ծրագրեր կազմել Արծվաշենի և արծվաշենցիների վերաբերյալ»:

| | |
3929 | 0
Facebook
COMMENT.am