Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.

Համացանց

«Թրամփի Ամերիկայում և Փաշինյանի Հայաստանում նույն մոտեցումներն են իշխում». Հայկ Մարտիրոսյան

18:30, կիրակի, 28 հունիսի, 2020 թ.
«Թրամփի Ամերիկայում և Փաշինյանի Հայաստանում նույն մոտեցումներն են իշխում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ ահռելի Լոս Անջելեսում մնացել է մոտ 150 ինտենսիվ թերապիայի մահճակալ միայն: Նրանք, որոնք դրանց լրանալուց հետո կունենան կարիք, կմահանան:

Վարակվածների ամենաբարձր ցուցանիշ ունեցող հատվածներից մեկը Գլենդելն է: Օրեր առաջ հայկական մի ընտանիք այստեղ նախ փեսայի տանն էր հարյուր հոգանոց հարսանիք արել, հետո՝ հաջորդ օրը, տեղափոխվել հարսի տուն: Նույն Գլենդելում մարդկանց մի ստվար զանգված` խախտելով նահանգի հրահանգը, փողոց է դուրս գալիս առանց դիմակի:

Բնիկ գլենդելահայերի մի ստվար զանգված էլ պնդում է, որ սա քաղաքական խաղ է, որ սա սիրելի մեծ առաջնորդ Թրամփի դեմ դավադրություն է և որ նոր կորոնավիրուսն ավելի վտանգավոր չէ, քան գրիպը:

Ու երբ այդ մարդիկ կլրացնեն մահճակալային ողջ ֆոնդը, ամեն կերպ վարակից պաշտպանվել փորձող հայ և ոչ հայ քաղաքացիներին` հանկարծ վարակվելու պայմաններում մահճակալ չի մնա:

Նշեմ նաև, որ նախկին հայաստանցի, նախկին լիբանանցի, նախկին իրանցի բնիկ գլենդելահայերի մի ահռելի զանգված թրամփիստ է, հետևաբար նաև` ոչ միշտ, բայց շատ հաճախ` փաշինյանիստ:

Ու պատահական չէ, որ Թրամփի Ամերիկայում և Փաշինյանի Հայաստանում (նկատի ունեմ միայն նշված երկու երկրների ներսում գործող առանձին արժեհամակարգային «երկրներում») վարակի ու մտածողության նույն մոտեցումներն ու մակարդակն են իշխում»:

| | |
2907 | 2
Facebook
COMMENT.am