Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

11:35, կիրակի, 28 հունիսի, 2020 թ.
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին:

Նոր կորոնավիրուսը (COVID-19) առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Այս պահին մեկուսացված է 55 մարդ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1921 թեստավորում»:

| | |
1799 | 0
Facebook
COMMENT.am