Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է». Խոսրով Հարությունյան

00:20, կիրակի, 28 հունիսի, 2020 թ.
«Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է». Խոսրով Հարությունյան

Նախկին վարչապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է: 2020թ հունիսի 22-ը մեր նորագույն պատմության մեջ կմտնի որպես հայոց պետականության կազմաքանդման մեկնարկի օր: Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի 89 պատգամավորները, ինչպես նաև նրանց սպասարկող խորհրդարանական ընդիմությունը իրականացրեցին մեծագույն հանցագործություն՝ տապալեցին երկրի սահմանադրական կարգը:

Այդ պահից սկսած Հայաստանի իշխանություններն իրենք իրենց դրեցին օրենքից դուրս: Այդ պահից սկսած Հայաստանը զրկվեց օրինական իշխանություններից:

Հունիսի 22-ին իշխանությունը առոչինչ դարձրեց 1991թ․ սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքը: Հայաստանը դադարեց ժողովրդավարական պետություն լինելուց:

Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է»:

| | |
4322 | 3
Facebook
COMMENT.am