Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Ավտովթար՝ Երևանում. վիրավորները ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են

19:30, շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
Ավտովթար՝ Երևանում. վիրավորները ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդնրի ինքնությունը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ 51-ամյա Ա. Ս.-ն, Ford-ը վարել է 57-ամյա Մ. Ֆ.-ն, իսկ կայանված Mitsubishi-ն պատկանել է Երևանի բնակիչ 58-ամյա Ս. Ս.-ն։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ford-ը կայանված չի եղել։ Վթարի հետևանքով էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ա. Ս.-ն, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վ. Շ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ս.-ն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ՀՕՀ վարույթում՝ 11-րդ բաժնում գլխավոր օպերլիազոր, կոչումով փոխգնդապետ է, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Շ.-ն՝ նույն բաժնում գլխավոր օպերլիազոր, կոչումով մայոր է։
     Հիշեցնենք՝ հունիսի 25-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

| | |
3510 | 0
Facebook
COMMENT.am