Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասացին՝ սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, դրա համար են հրավիրել»․ Ռուբեն Հակոբյան

15:05, շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
«Ասացին՝ սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, դրա համար են հրավիրել»․ Ռուբեն Հակոբյան

Ինչպես հայտնել էինք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: «Ինձ ասացին՝ սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, դրա համար են հրավիրել․․․ Ես հիմա էլ կրկնում եմ՝ Փաշինյանը թքած ունի և՛ Սահմանադրության վրա, և՛ օրենքների։ Իսկ մենք ասում ենք՝ բավակա՛ն է, բայց ինքը ուշադրություն չի դարձնում, ուստի համարժեք քայլեր պետք է ձեռնարկենք։ Ես վկայակոչում եմ այն գործիքակազմը, որով ինքը կարողացավ փողոցները փակելով, ռադիոտան նման օբյեկտը գրավելով անել այն, ինչը պետք է չարվեր»,- ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Ռ․ Հակոբյանը։

Հիշեցնենք՝ ՍԴ շենքի մոտ երեկվա իր հարցազրույցի ժամանակ քաղաքագետը հայտարարել էր, որ «պետական պահպանության օբյեկտները գրավելով, ինչպես Նիկոլ Փաշինյանը գրավեց, կլինի ռադիոտուն, հեռուստատեսություն, ազգային անվտանգության պետական պահպանության տակ գտնվող ուրիշ օբյեկտներ, պետք է գրավել և նրան վռնդել իշխանությունից»։

7189 | 1
Facebook