Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 500 հազարը

16:10, շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 500 հազարը

Համաձայն Հնդկաստանի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալների՝ նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18,5 հազար նոր դեպք։ Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է կես միլիոնը և այժմ կազմում է 508 953 մարդ, գրում է РИА Новости գործակալությունը:
     Հնդկաստանում հիվանդությունից բուժվում է 197 387, ապաքինվել է 295 880 (մեկ օրում՝ 10 244), մահացել՝ 15 685 մարդ (մեկ օրում՝ 384)։

Ջոնս Հոփքինս համալսարանի հաշվարկներով՝ Հնդկաստանն աշխարհում վարակակիրների թվով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Բրազիլիային։

5299 | 0
Facebook