Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քանի՞ պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով և որտե՞ղ են նրանք բուժվում․ «Հրապարակ»

09:30, շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
Քանի՞ պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով և որտե՞ղ են նրանք բուժվում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Փորձեցինք ճշտել` որտե՞ղ են բուժվում կորոնայով վարակված իմքայլական պատգամավորները, և կորոնա բուժող հիվանդանոցներում նրանց չգտանք: Ոլորտի ներկայացուցիչն ասաց․ «Ես նույնպես չեմ հանդիպել նրանց, երևի եկել KT են արել ու տանն ինքնամեկուսացվել են՝ ջահել են, հեշտ կհաղթահարեն»: Որտե՞ղ են բուժվում ձեր գործընկերները՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Եթե անկեղծ` տեղյակ չեմ, կարծում եմ` տանը»: Ի դեպ, Սիմոնյանը նույնպես հազում էր, բայց ասաց` մի ուրախացեք, ֆարինգիտ է: Քանի՞ հիվանդ ունեք ընդհանուր թվով՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Չեմ կարող ամբողջական թիվն ասել. «Իմ քայլից»` մի 4 հոգի, մի քանի հոգի էլ՝ ԲՀԿ-ից։ Կարող եմ պատասխանել այն մարդկանց մասով, որոնց թեստի հանձնումն ինքս եմ կազմակերպել՝ մոտ 10-15 հոգու, դրական պատասխան եկավ միայն Քրիստինե Պողոսյանի մասով»»:

Մանրամասները՝ թերթի համարում։

10405 | 0
Facebook