Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը սպառնացել են Ալվինա Գյուլումյանին․ «Հրապարակ»

09:25, շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը սպառնացել են Ալվինա Գյուլումյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ երեկ, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մուտք է գործել դատարան, նրան են մոտեցել Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը և զգուշացրել, որ եթե շարունակի իր ակտիվությունը, անհետևանք չի մնա։ Սպառնացել են, որ եթե շարունակի գնալ ՍԴ, իրենք կդիմեն ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել իշխանության զավթման հոդվածով: Մենք կապվեցինք տիկին Գյուլումյանի հետ և փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ «Գիտեք ինչ, նախ՝ Դիլանյանն իմ մոտ չի եկել, և երկրորդ․ թե ես ինչ եմ խոսում իմ գործընկերների հետ, դա հո չե՞մ դարձնելու «Հրապարակի» քննարկման առարկան»։ Փաստորեն, եղել է նման խոսակցություն։ «Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ խոսել իմ գործընկերների հետ»»։

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
5315 | 0
Facebook