Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.

Համացանց

«Քաղաքականության և քաղաքական գործիչների մեջ ոչինչ չի փոխվել հազարամյակներ շարունակ». Արտակ Գալստյան

03:15, շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
«Քաղաքականության և քաղաքական գործիչների մեջ ոչինչ չի փոխվել հազարամյակներ շարունակ». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ում վերջին քաղաքական զարգացումները ինձ հիշեցրին աշխարհի տարբեր մեծերի խոսքերը, քաղաքականության և դրանով զբաղվող անձանց մասին:
     Ուշագրավը այն էր, որ համադրելով դեռևս դարեր առաջ արտահայտված մարդկանց խոսքերը այսօրվա իրադարձությունների, ՀՀ նախկին բոլոր ղեկավարների գործելավոճերի հետ, հասկացա, որ անկախ հեղափոխության հաղթանակից, քաղաքականության և քաղաքական գործիչների մեջ ոչինչ չի փոխվել հազարամյակներ շարունակ:
     Հիմա կներկայացնեմ հիշողությանս մեջ ամրագրված քաղաքականության և քաղաքական գործիչների մասին բնութագրերը և կխնդրեմ ընթերցողիս, համադրել ՀՀ բոլոր ղեկավարների հետ, որից հետո նշել էական տարբերությունները, եթե իհարկե կկարողանաք գտնել:
     Այսպես՝ ի՞նչ է քաղաքականությունը և ով է քաղաքական գործիչը՝
     Քաղաքականությունը, դա ձևանալն է, որ չգիտես այն, ինչ գիտեն բոլորը
     Որ դու գիտես այն, որ չգիտի ոչ ոք,
     Ձևացնել որ լսում ես այն, որը ոչ ոք չի լսում և ականջալուր չլինել այն բանին, ինչ լսում և հասկանում են բոլորը,
     Չտեսնել այն, ինչը որ տենում են բոլորը
     Ձևացնել, որ դու կարող ես գերազանցել ինքդ քեզ,
     Հաճախ ստեղծել մեծ գաղտնիք մի բանից, որը ընդհանրապես գաղտնիք չի հանդիսանում, Փակվել քո առանձնասենյակում, որպեսզի ուղղակի ննջես, բայց ստեղծես տպավորություն որը դու խորը մտքերի մեջ ես, դա էլ այն ժամանակ, երբ գլխումդ ուղղակի քամի է
     Հայտարարել որ քեզ ոչինչ պետք չէ, երբ ակնհայտ է, որ դու ցանկանում ես տիրանալ ամբողջին
     Երկու անգամ մտածել, մինչև ոչինչ չասելը
     Կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մի շաբաթ, մի ամիս և անգամ մի տարի հետո, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ և կարևորը ում մեղքով:
     Պարտադիր պատժել մանր գողերին, իսկ խոշորներին հանձնել կառավարման ղեկը
     Տեր դառնալու նպատակով, հպարտանալ նրանով, որ դու իբր թե ծառա ես:
     Եվ հիշել, որ պատմությունը գրում են հաղթողների խոսքերից, իսկ այն ձևափոխում են հաջորդ հաղթողները»:

| | |
2330 | 1
Facebook
COMMENT.am