Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

19:10, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
Թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Հունիսի 26-ին՝ ժամը 15։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։38-ին։

| | |
1860 | 0
Facebook