Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Tesla-ն ճանաչել են որպես ամենաանորակ մեքենաներ

20:20, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
#Tesla-ն ճանաչել են որպես ամենաանորակ մեքենաներ

Tesla ընկերության ավտոմեքենաները 32 փորձված ավտոարտադրողի շարքում ճանաչվել են որպես ամենաանորակը: Այսպիսի կարծիք ունեն J.D. Power վերլուծական գործակալության փորձագետները, որոնց զեկույցը հրապարակվել է կազմակերպության կայքում:
     Զեկույցում նշվում է թերությունների և անսարքությունների քանակը, որոնք հայտնաբերվել են ամերիկյան գնորդների կողմից օգտագործման առաջին 90 օրվա ընթացքում: Մասքի ընկերության էլեկտրական ավտոմեքենաներն առաջին անգամ են ներառվել այս վարկանիշային աղյուսակում:
     Մեքենաների բոլոր մոդելների միջին ցուցանիշը յուրաքանչյուր 100-ի դեպքում կազմում է 166 թերություն, Tesla-ի դեպքում թերությունները 250 են:
     Ընկերությունը զգալիորեն զիջում է նույնիսկ «աութսայդերներին»՝ Land Rover-ին, Audi-ն ու Volvo-ին, որոնք համապատասխանաբար ունեն 228, 225 և 210 թերություն:
     Վարկանիշային աղյուսակում առաջատարներն են ամերիկյան Dodge-ը և կորեական Kia Motors-ը, որոնք ունեն 136 թերություն, Chevrolet-ն և Ram-ը ունեն 141 թերություն: Նրանց հաջորդում են Genesis-ը, Mitsubishi-ն, Buick-ը, GMC-ն, Volkswagen-ը, Hyundai-ն, Jeep-ը, Lexus-ը, Nissan-ը և Cadillac-ը:

17521 | 0
Facebook