Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Համացանց

«Եթե նոր իշխանության օրոք Ալիևի լեզուն է երկարել, ձեր եղկելի տարիներին թաթերն էին երկարել»․ Լիզա Ճաղարյան

04:25, շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
«Եթե նոր իշխանության օրոք Ալիևի լեզուն է երկարել, ձեր եղկելի տարիներին թաթերն էին երկարել»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժիկ Սարգսյանը «հոգեցունց» հայտարարություն է երկնել, իբր՝ Իլհամի դեմ, բայց ողջ այդ բառակույտն ուղղակիորեն Հայաստանի իշխանությունների դեմ է։
     Ասածն էլ ինչ է. Ալիևի լեզուն երկարել է, որովհետև ներկա իշխանությունը... դե գիտեք, էն նույն որակումները, որ իր ու ռոբիկի վարձկանները բարբաջում են, Ալիևն էլ նույնությամբ կրկնում է։
     Բայց՝ սա հեչ։
     Պարոն Սերժիկ Սարգսյան, եթե էս նոր իշխանության օրոք Ալիևի ԼԵԶՈՒՆ է երկարել, ձեր եղկելի տարիներին՝ թաթերն էին երկարել, ու ձեր ապաշնորհ իշխանավարության տարիներին էր, որ Ալիևը հարձակվել ու հարյուրից ավելի պատանիների կյանք էր խլել, ու էնքան լկտիացավ՝ խաղաղ բնակիչների կոտորեց իրենց տան շեմին։
     Ով որ քեզ համոզում է, որ էդ լկտի հայտարարությունների տակ ստորագրես, քո թշնամին է, տաք ես, չես զգում։
     Սսկվիր։ Շատ մեղմ ասած»։

| | |
3136 | 0
Facebook
COMMENT.am