Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարը՝ միասնական քննությունների վերաբերյալ

15:00, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
ԿԳՄՍ նախարարը՝ միասնական քննությունների վերաբերյալ

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձ կատարեց ընդունելության քննությունների կարգին: Նա վերահաստատեց, որ այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դիմորդները բուհեր կընդունվեն 1 քննությամբ: Նախարարի խոսքով` հավասար միավորներ ստանալու դեպքում հաշվի կառնվեն մի շարք այլ բաղադրիչներ՝ օլիմպիադաների մասնակցությունը, մասնագիտական առարկաներից դպրոցում ստացած գնահատականները և այլն:

Միասնական քննությունները կսկսվեն հուլիսի 2-ից:

  1. Հուլիսի 2` Օտար լեզուներ
  2. Հուլիսի 4՝ Հայոց պատմություն, Քիմիա, Աշխարհագրություն
  3. Հուլիսի 6` Մաթեմատիկա
  4. Հուլիսի 8` Հայոց լեզու և գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա

Նախարարը դիմորդներին հորդորեց ուշադիր լինել իրենց էլեկտրոնային փոստերին, որպեսզի տեղեկություն ստանան, թե որ քննական կենտրոնում են հանձնելու քննությունը:

Արայիկ Հարությունյանը նաև կոչ արեց, որ դիմորդները չգան իրենց ազգականնների, հարևանների, բարեկաների հետ. մարդկային կուտակումներ տարածքում չպետք է լինեն:

Մանրամասները` տեսանյութում:

3814 | 0
Facebook