Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես, միևնույն է, գնալու եմ Փարիզ և Café de la Paix-ում սուրճ եմ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան

13:10, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
«Ես, միևնույն է, գնալու եմ Փարիզ և Café de la Paix-ում սուրճ եմ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես, միևնույն է, գնալու եմ Փարիզ և Café de la Paix-ում սուրճ եմ խմելու

Մինչ իշխանությունը ջղայն հրովարտակներով որոշում է, թե ո՞ր քաղաքական ուժերին է թողնելու հաջորդ խորհրդարանի դռնից ներս, մինչ ողջ իրավապահ համակարգը լծված է մեր համախոհներին, ընկերներին, ծանոթներին տարբեր քաղմասերում և քրեական հետախուզության տարբեր բաժիններում ամենաանհեթեթագույն հարցերն ուղղելով, օրինակ՝ Կաննի կինոփառատոնի մասնակից և հաղթող ծանոթիս ուղղել են հնարավոր հարցերից ամենաապուշագույնը՝ դուք ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Նաիրա Զոհրաբյանի ցուցումով պլակատ բռնե՞լ եք, թե՝ ոչ, մինչ բարձրագույն իշխանության հանձնարարությամբ տարբեր տրամաչափի նախարարներ, պատգամավորներ և նրանց հավասարեցված անձիք որոշում են մեր ինտելեկտի գործակիցը և այդ խիստ ինտելեկտուալ դեբատին ակտիվորեն ներգրավվում են նաև Գյումրի-Երևան քայլարշավի այն պաշտոնյաները, ում IQ չի ձգում անգամ նվազագույն 20 գործակցի շեմը, ԵՄ-ն կայացնում է որոշում հուլիսի 1-ից բացել օդային սահմանը և, բնականաբար, կազմում է սև երկրների ցուցակ, որոնց համար ԵՄ օդային սահմանը մնալու է փակ։
     Ինչպես արդեն գլխի ընկաք՝ Հայաստանը չի ներառվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք՝ սահմանների բացումից հետո։
     Euronews-ը ԵՄ դիվանագիտական աղբյուրներից ստացել է այն երկրների ամբողջական ցանկը, որոնց համար բաց կլինեն Եվրոպայի սահմանները։
     Կորոնավիրուսի վիճակով պայմանավորված՝ ցանկից դուրս են մնացել հինգ երկիր՝ Հայաստանը, Բրազիլիան, Կատարը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։
     ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում են Վատիկան, Մոնակո, Մոնտենեգրո, Անդորրա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ։

Հ.Գ. Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով 759 վարակի և մահվան 13 դեպք։
     Ու էս ֆոնին ողջ կառավարությունը, խորհրդարանի մեծամասնությունն ու մնացյալ իմքայլականները ուզուրպացրել են մեծ մաթեմատիկոս Էվդեմ Ռոդոսցու գործն ու զբաղված են Հրայր Թովմասյանին հերոսացնելով։
     Անկեղծ ասած, երբևէ չէի մտածի, որ ոչ մի բանով աչքի չընկնող Հրայրը դառնալու է մի ողջ իշխանության իդեա ֆիքսը»։

| | |
6510 | 5
Facebook