Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ցանկանում է «կլանել» #Ericsson-ը՝ Huawei-ին հաղթելու համար

20:35, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
ԱՄՆ-ն ցանկանում է «կլանել» #Ericsson-ը՝ Huawei-ին հաղթելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է տարբեր ծրագրեր՝ 5G ցանցերի ոլորտում հեռահաղորդակցական սարքավորումների համաշխարհային շուկայում չինական Huawei-ին դիմակայելու համար, գրում է The Wall Street Journal-ը: «Այս ծրագրերը ցույց են տալիս, թե որքանով է ԱՄՆ-ը պատրաստ Չինաստանի հետ պայքարելու, ով է աշխարհին մատակարարելու առաջադեմ տեխնոլոգիաները»,- գրում է թերթը:
     Չինական ընկերությանը պատկանում է հեռահաղորդակցման սարքավորումների համաշխարհային շուկայի 28%-ը, և այն իր արտադրանքը վաճառում է «Ասիայի տարաշրջանից մինչև Գերմանիա»: Ամերիկյան մատակարարները դեռ շատ փոքր են Huawei-ի հետ մրցակցելու համար, ինչը նշանակում է, որ խոշոր անլար ցանցերը, ովքեր չեն ցանկանում չինական սարքավորումներ գնել, ապավինում են երեք միջազգային մատակարարների՝ Ericsson-ին, Nokia-ին և Samsung Electronics Co.-ին, նշում է թերթը: WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տունը պատրաստ է խրախուսել ԱՄՆ-ի տեխնոլոգիական առաջնորդներին, ինչպիսիք են Cisco Systems-ը, կլանելու Ericsson-ը կամ Nokia-ն: Ամերիկյան իշխանությունները ծրագրում են հարկային արտոնություններ տրամադրել և ֆինանսավորում ապահովել, աջակցություն տրամադրել այն ներդրողներին, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել եվրոպական սարքավորումների արտադրողների շարքում:

8235 | 0
Facebook