Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Արդա՞ր է, որ 1 տարի աշխատավարձ եք ստացել, բայց Ձեր պարտականությունները չեք կատարել». լրագրողը՝ Վահե Գրիգորյանին

10:15, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
«Արդա՞ր է, որ 1 տարի աշխատավարձ եք ստացել, բայց Ձեր պարտականությունները չեք կատարել». լրագրողը՝ Վահե Գրիգորյանին

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ինքը չի ներկայացել աշխատանքի, սակայն օգտվել է ՍԴ դատավորի համար սահմանված բոլոր լիազորություններից:

Գրիգորյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ ներկայացել է աշխատանքի, սակայն վերջին ժամանակներս, նրա խոսքով, «ավելի շատ չի եկել, քան եկել է»:

«Ես իմ աշխատանքային պարտականությունները չեմ կարողացել իրականացնել, քանի որ ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր, այդ կազմով նա չի կարող լինել և հանդիսանալ ՀՀ Սահմանադրական դատարանը»,- ասաց նա:

Հարցին, թե արդարացի համարո՞ւմ է, որ մեկ տարի աշխատավարձ է ստացել, սակայն իր պարտականությունները չի կատարել, պատասխանեց. «Ես չեմ կատարել իմ պարտականությունները ո՛չ իմ մեղքով և ո՛չ իմ պատճառով: Որպես դատավոր՝ իմ աշխատավարձը ապրուստի միակ միջոցս է, եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, որքանո՞վ ձեզ վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով, թե ինչո՞վ է ապրում այս դատավորը: Ուրիշ ի՞նչ եկամուտներով պիտի ապրեմ, մտածե՞լ եք այդ մասին»:

| | |
7003 | 2
Facebook