Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Ալվինա Գյուլումյանի վրա». Ամրամ Մակինյան

23:25, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Ալվինա Գյուլումյանի վրա». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիցուք, «սահմանադրական փոփոխությունները» վավեր են և վաղը մտնում են ուժի մեջ։

Նույնիսկ այդ դեպքում դրանց կիրառման հետևանքով առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ենթակա են լուծման։

Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ։

Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։

Արդարադատության նախարարն ասում է, որ սահմանադրական փոփոխությունները կիրառվում են Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, իսկ բազմաթիվ իրավաբաններ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում են, որ ոչ։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց Արդարադության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար։

Հայաստանի Հանրապետությունում կա միայն մի պետական մարմին, ով օժտված է Սահմանադրությանը պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություններ տալու իրավունքով, և դա Սահմանադրական դատարանն է։

Հետևաբար, քանի դեռ Սահմանադրական դատարանն այս հարցին չի անդրադարձել, բոլոր այն կարծիքները, որ տիկին Գյուլումյանի լիազորությունները դադարել են, որևէ իրավական հետևանք չեն կարող ունենալ»։

| | |
3794 | 0
Facebook